Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն այսօր՝ օգոստոսի 11-ին, նշում է իր 70-ամյակը, թեպետը նա ծնվել է սեպտեմբերի 20-ին: Հատուկ այդ առիթով Անահիտ Բախշյանի բոլոր հարազատները եկել են Հայաստան՝ միասին նշելու նրա հոբելյանը:
Հատկանշականն այն է, որ Անահիտ Բախշյանը նախապես խնդրել է իրեն նվերներ չնվիրել, փոխարենը՝ գումար փոխանցել, որն էլ ինքը կուղղի հաշմանդամ դարձած զինծառայողների կարիքներին:
Այսօրվա հավաքույթին ներկա կլինի «Աջակցություն զինհաշմանդամներին ու զինծառայողներին» ՀԿ-ի ներկայացուցիչը, որին էլ կփոխանցվեն հավաքված միջոցները: