▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որոշ դատավորների գործունեությունն ուղղակի խայտառակություն է. Փաստաբանը՝ դատավոր Նաիրա Ավետիսյանի մասին

 

«Որոշ դատավորների գոյությունն ու գործունեությունն ուղղակի խայտառակություն է՝ Հայաստանի Հանրապետության համար ընդհանրապես, իսկ դատական համակարգի համար՝ մասնավորապես»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Նորայր Նորիկյանը:

«Երիցս համոզվում եմ, որ մեր պետությունը քանդվելու է հենց այս տեսակի մարդկանց գործունեության պատճառով:

Այս մարդիկ, ովքեր կրում են ԴԱՏԱՎՈՐԻ բարձր կոչումն ու կոչված են արդարադատություն իրականացնել, պատրաստ են այս կամ այն պատգամավորի, այս կամ այն քուչի, այսպես կոչված, լավ տղու պատվերով վճիռ հրապարակել, քանդում են մեր պետության հիմքերը:

Ուղղակի զայրույթս չեմ կարողանում զսպել, թե ինչպես կարող է դողդողացող ձեռքերով գլուխը կախած վիճակում վճիռ հրապարակել Հայաստանի Հանրապետության անունից՝ բառիս բուն իմաստով թքելով թե՛ այդ Հանրապետության օրենսդրության, թե՛ այդ Հանրապետության քաղաքացու վրա:

Հենց այսպիսի խայտառակության հետևանքով  է, որ հազարավոր մարդիկ թքելով հեռանում են մեր երկրից՝ կտրելով վերջին հույսը:

Այս գործով առաջիկա օրերի ընթացքում հրապարակելու եմ դատարանի «Հերոսական» գործունեության դրվագները՝ ցույց տալու համար, թե ինչպիսի քայլերով կարելի է ուղղակի տրորել ու անցնել «Արդարադատություն»  ասվածի վրայով, բայց մի բան չասել չեմ կարող »,- գրառել է փաստաբանը:

Միևնույն ժամանակ հավելելով՝ «Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի «ՀԱՐԳԵԼԻ»  դատավոր Նաիրա Վազգենի Ավետիսյան, երբեք չեմ մոռանա Ձեր դողդողացող ձեռքերը և Ձեր գլխիկոր վիճակը ՝ վճիռը հրապարակելիս, երբե՛ք...

Հ.գ. Ով մարդկային արդարություն, թող որ թքեմ քո ճակատին...»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին