▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երիտասարդին ծեծել ու ավտոմեքենայի վրա կրակել են Ռուբեն Հայրապետյանի հորաքրոջ թոռնուհուն տարեդարձին հրավիրելու համար

 

Փաստինֆո-ն գրում է. Սևան-Երևան մայրուղու վրա կրակոցների և 24-ամյա երիտասարդի դաժան ծեծը կապվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի անվան հետ:

Կայքի տեղեկություններով՝ երիտասարդը մի խումբ անձանց կողմից դաժան ծեծի է ենթարկվել այն բանի համար, որ հանդգնել է Ռուբեն Հայրապետյանի հորաքրոջ թոռնուհուն հրավիրել իր ծննդյան արարողությանը։

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին. 24-ամյա երիտասարդի ավտոմեքենայի վրա կրակել են, ապա փայտով և մետաղյա ձողով վնասել ավտոմեքենան, այդ ամենից հետո էլ մի խումբ տղաներ նրան ծեծի են ենթարկել, որից հետո նրան նստեցրել են «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի մեջ ու տեղափոխել Ավանում գտնվող մի սրճարան, որտեղ ևս նրան ծեծել են:

Երիտասարդը, ստացած վնասվածքներով, գտնվում է հիվանդանոցում, նրա մոտ ախտորոշվել է փակ գանգուղեղային տրավմա, գլխի գագաթային շրջանի սալջարդ, պատռված վերքեր:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին