▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այրված ավտոմեքենայում հայտնաբերված մոխրացած զինծառայողին սպանել է զինակիցը ու դին այրել

Շամշյան.com-ի տեղեկություններովոստիկանության Տավուշի մարզային վարչություն է բերման ենթարկվել Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 37-ամյա Արթուր Լալայանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագի Շամշյանը, վերջինս կասկածվում է համագյուղացի, պայմանագրային զինծառայող, 32-ամյա Վարդան Գրիգորյանին առանձնակի դաժանությամբ սպանելու և դին այրելու մեջ:

Գ. Շամշյանի տեղեկություներով Ա. Լալայանը կատարված հանցագործության մասին անհերքելի ապացույցների ճնշման տակ որոշ մանրամասներ է պատմել իրավապահներին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա իր զոհի հետ սպանությունից ժամեր առաջ ինչ-որ խնջույքի մասնակցելիս են եղել: Խնջույքից հետո վերադառնալով տուն՝ նա ճանապարհին մի քանի շիշ գարեջուր և քաբաբ է գնել, այնուհետև իր զոհի մեքենայով ուղևորվել Ներքին Կարմիրգյոււղ, որտեղ էլ ինչ-որ ընտանեկան հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ա. Լալայանը բռունցքի բազմաթիվ հարվածներ է հասցրել Վ. Գրիգորյանին, այնուհետև ավտոմեքենայից դուրս է հանել իր զոհին, արդեն հարվածները շարունակել դրսում, որից հետո նրան դրել է ավտոմեքենայի մեջ և ավտոմեքենան հրելով՝ գլորել զառիթափից և արդեն իջնելով զառիթափ՝ հրկիզել է մեքենան, մտածելով որ մարդիկ կիմանան, որ Վ. Գրիգորյանը վթարի է ենթարկվել, ինչի պատճառով էլ առաջացել է հրդեհ, ինչն էլ ավարտվել է ողբերգությամբ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փաստի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նյութերը փոխանցվելու են Կայազորի քննչական վարչություն:

Ա. Լալայանը ով նույնպես պայմանագրային զինծառայող է ձերբակալվել է:

Մանրանասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին