▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Оգոստոսի 19-ին Երևանում կանցկացվի Երևանի գարեջրի 4-րդ փառատոնը

 

Հարգելի համաքաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր,

օգոստոսի 19-ին՝ ժամը 18:00-ից մինչև 23:00-ը, հրավիրում ենք Կարապի լճի հարակից տարածք, ուր 4-րդ անգամ կանցկացվի արդեն ավանդական դարձած Երևանի գարեջրի փառատոնը: 

Երևանի գարեջրի փառատոնը «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրի երեք այն հիմնական փառատոներից մեկն է, որի նպատակն է զարգացնել միջոցառումային զբոսաշրջությունը մայրաքաղաքում, ինչպես նաև հանրությանը ներկայացնել հայկական գարեջրի լավագույն ավանդույթները, գարեջրի արտադրման շուկայում եղած նորամուծությունները, նոր ապրանքատեսակները:

Ավանդույթի համաձայն փառատոնին մասնակցում են «Երևանի գարեջրի» գործարանը, «Գյումրի» և «Ալեքսանդրապոլ» գործարանները, «Կոտայք» գարեջրի գործարանը, «Beer Academia» գարեջրի գործարան- ռեստորանը, «Յանկի» փաբ-գարեջրատունը, «Karloff» չեխական գարեջրատուն-ռեստորանը, Հայաստանի խեցգետնակերների ֆեդերացիան, «BeerMania» գարեջրատուն-սրճարանը: 

Երևանի գարեջրի 4-րդ փառատոնին առաջին անգամ մասնակցում են առանձին տաղավարներով «Ալավերդի» և «Դիլիջան» գարեջրի գործարանները, «Wild West» և «Barel» փաբ-գարեջրատները:

Փառատոնային երեկոն կուղեկցվի համերգային հագեցած ծրագրով ու բազում անակնկալներով (կենդանի հնչողությամբ հանդես կգան «Aleksandrapol» բենդը, DJ Leo-ն)։ 
Միջոցառման շրջանակում կանցկացվեն բազմաթիվ հետաքրքիր խաղեր և մրցույթներ:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
տուրիզմի բաժին

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին