▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրաչյա Հարությունյանին դեկտեմբերին համաներում կշնորհվի

Հրաչյա Հարությունյանին դեկտեմբերին համաներում կշնորհվի, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հրաչյա Հարությունյանի աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը։

«Ներման գրասենյակից ինձ ասացին, որ Հարությունյանը պիտի ամունիստի տակ ընկնի։ Դեկտեմբեր ամսին ամունիստ է լինելու», - ասաց նա։

Մարտիրոսյանը նաև նշեց, որ վաղը պատրաստվում է հանդիպել ՀՀ արդարատադության փոխնախարարի հետ և քննարկել Հարությունյանին տուն վերադառնալու հարցը։

Հրաչյա Հարությունյանը, որն իր «Կամազ» մակնիշի մեքենայով 2013-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ, դատապարտվել էր 6 տարի ու 9 ամիս ազատազրկման:

Այս պահին Հարությունյանը պատիժը կրում է Հայաստանի բանտում։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին