▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձեր բյուջեները շատ վատն են. վարչապետը նկատողություն է արել Գեղարքունիքի համայնքապետերին

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները:

Անդրադառնալով սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներին՝ վարչապետ Կարապետյանը նշել է, որ Գեղարքունիքի մարզն այդ առումով ունի ամենացածր նշաձողը և ընդգծել, որ այստեղ առկա է հավաքագրումների կարգապահության խնդիր: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ 2017 թվականի համար մարզի համայնքների սեփական եկամուտների աճը նախատեսվում է 9 տոկոս, այն դեպքում, երբ մյուս մարզերում այդ թիվը տատանվում է 15-20 տոկոսի սահմաններում:« Մենք այս տարի մեր պարտավորությունները մինչեւ վերջ կատարելու ենք, բայց հատուկ նշելու ենք մեր համայնքապետերին, որոնք իրենց պարտավորությունները չեն կատարում: 2018թ. ֆինանսավորման խաղի կանոնների մեջ մտադրված ենք նշել հետեւյալը՝ նախ 2018թ. բյուջեի պլանավորումը շատ կոշտ կանտրոլի տակ ենք դնելու, որովհետեւ մենք ուզում ենք հավասար գործընկերային հարաբերություններ: Մենք հարգում ենք մեր համայնքապետերի իրավունքները, որ իրենք ընտրված ղեկավարներն են այդ համայնքների: Բայց դա չի նշանակում, որ իրենք իրենց համայնքում մի ռեժիմով պետք է ապրեն, մենք՝ այլ ռեժիմով: Այս մասով ֆիքսում ենք, որ ձեր բյուջեները մի բառով լավը չեն, ավելին՝ շատ վատն են, ավելին՝ ամենավատն են: Երկրում ամենավատ սեփական եկամուտները Գեղարքունիքի մարզում է»», - ասել է վարչապետը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին