▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինչև աղջկան պատանդ պահելը՝ Գոռը ծեծի է ենթարկել 86-ամյա մի տղամարդու՝ փորձելով նրան էլ պատանդ վերցնել

Shamshyan.com-ը գրում է. Կայքի տեղեկություններով՝ օգոստոսի 29-ին, Ռոստովյան փողոցի թիվ 15/4 հասցեում գտնվող, ժամանակավորապես չգործող «Վիքենդ » բիլիարդանոցում դանակի գործադրմամբ և սպանության սպառնալիքով Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 24-ամյա Մարի Թորոսյանին պատանդ պահած, ԱՄՆ-ից արտաքսված, այնտեղ սպանության համար դատապարտված, ինչ-որ հանցագործ խմբավորման անդամ, 31-ամյա Գոռ Հակոբյանը , ով Երևանում բնակվել է Դավիթ Բեկի փողոցի 1-ին թաղամասում, փորձել է պատանդ պահել ոչ միայն Մ. Թորոսյանին, այլև Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի բնակիչ, 86-ամյա Արամ Բադանյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստահակը փորձել է բռնի ուժով Ա. Բադանյանին տանել բիլիարդանոց, մինչ այդ հարձակվել է և, ձեռերով ու ոտքերով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Բադանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մուրացանի հիվանդանոց: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին