▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպանություն «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրում. կա 1 զոհ և 2 վիրավոր

Սպանություն «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրում. կերուխումն ավարտվել է 1 մարդու սպանությամբ, կա 2 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, սպանություն է տեղի ունեցե Արարատի մարզում։ Ժամը 01։20-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ «կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ և «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ, իսկ մեկ այլ երիտասարդ էլ տեղափոխվել է «ձախ ուսագոտու փակ հյուսվածքների սալջարդ, ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ

 Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են՝ Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչներ՝ 25-ամյա Ստեփան Մինասյանը, 45-ամյա Եղիշ Հայրապետյանը և 21-ամյա Հարություն Մանուկյանը։ Վերջինիս բնակության վայրը ճշտվում է։ Պարզվել է նաև, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել ժամը 00։15-ի սահմաններում, Երևան-Երասխավան ավտոճանապարհի «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի մոտից։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք մասնակցելիս են եղել ինչ-որ միջոցառման, այնուհետև արդեն ռեստորանի բակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նշված անձանց միջև, որի ընթացքում նրանք ստացել են սուր ծակող-կտրող գործիքից հարվածների հետքեր, և հիվանդանոց տեղափոխված Ս. Մինասյանը գիտակցության չգալով՝ մահացել է:

Առավել մանրամասն`սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին