▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դին գցել են 2-րդ հարկից, լվացել են հետքերը. նոր բացահայտումներ մարզպետի խորհրդականի սպանության մասին

 

1in.am-ը գրում է.  «Արմավիրի մարզպետի սպանված խորհրդական Մանուկ Սիմոնյանի եղբայրը՝ Արամ Սիմոնյանը շարունակում է պնդել, որ եղբորը սպանել է նրա որդին՝ Նորիկ Սիմոնյանը. իսկ մայրը նրան օգնել է հետքերը թաքցնել: Իսկ իրավապահ մարմինները շարունակում են կոծկել իրականությունը: Իրավապահներին զուգահեռ Արամ Սիմոնյանը սեփական հետաքննությունն է տանում, ուսումնասիրում եղբոր թողած ձայնագրությունները, ֆայլերը, զրուցում նրա ընկերների հետ»:

Արամ Սիմոնյանին զարմացնում է՝ ինչպես է նախաքննական մարմինը փորձում կոծկել եղբոր սպանության հանգամանքները, մասնավորապես, թե ինչպես է կատարվել սպանությունը, ինչպես է դիակը դուրս բերվել տանից և տեղափոխվել: «Իմ կարծիքով՝ Նորիկն ու Ռուզանը Մանուկի դիակը տանից դուրս չեն բերել, այլ նետել են երկրորդ հարկի պատուհանից: Որովհետև երբ ես եղա տանը, երկրորդ հարկի պատուհանի ցանցը վնասված էր: Ըստ երևույթին չէին կարողացել հանել, որ դիակը գցեին, հրել էին ու վնասել, ահավոր դուրս հրված է ցանցը: Իսկ պատուհանից էին գցել, որպեսզի մարդ չտեսնի: Եթե իջեցնեին ներքև, ապա պետք է դիակը փողոցի կողմով պտտեին և բերեին նույն տեղը: Փոխարենը պատուհանից գցել են, հենց այնտեղ էլ շորերը փոխել է Ռուզանը, հետքերը թաքցրել են, արյունոտ շորերը տարել և թաքցրել է հարևան ավտոտնակում: Այդ շորերը դեպքից հետո ես եմ գտել, բերել տուն և զանգահարել իրավապահներին, որ գան տանեն: Մնացած հետքերը փորձել են թաքցնել նկուղում: Ամբողջ նկուղից այրած շորի հոտ է գալիս»,- կայքին պատմեց Սիմոնյանը: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին