▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. 11-ամյա աղջկա գլուխը մարմնից կտրվել է, կան վիրավորներ

 

Shamsyan.com-ը գրում է. Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Աճառյան փողոցում բախվել են Opel մակնիշի 32 ՕԼ 127 համարանիշի, Hummer մակնիշի 07 XX078 համարանիշի և Nissan մակնիշի 34 NN 210 համարանիշի ավտոմեքենաները։

 Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ով 11 տարեկան աղջիկ է, տեղում մահացել է, ում գլուխը մարմնից կտրվել է։ Իսկ 2 հոգի տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինն այս պահին պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Hummer-ի վարորդը հանրությանը հայտնի «Գառնիի Սուրիկ Լավաշի» թոռն է։


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին