Երեկ ավտովթար է տեղի ունեցել Երևանում. վթարի է ենթարկվել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին սպասարկող ծառայողական ավտոմեքենան:
Այս մասին գրում է Shamshyan.com-ը: Ըստ կայքի՝ ժամը 23:00-ի սահմաններում Այվազովսկի փողոցում՝ Էրեբունի թանգարանի դիմացԷրեբունի թանգարանի դիմաց, բախվել են Մանվել Գաբրիելյանի վարած Toyota Camry մակնիշի 011 HH 01 համարանիշի և Հովհաննես Սարգսյանի վարած Hyundai մակնիշի 0133 ՏՏ համարանիշի ավտոբուսը:
Վթարի հետևանքով վարորդներ Մ. Գաբրիելյանը, Հ. Սարգսյանը և Toyota Camry-ի ուղևորներ Ալբերտ Միրզախանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ Հ. Սարգսյանը ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն և դուրս գրվել: Մ. Գաբրիելյանի և Ա. Միրզախանյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:
Կայքի տեղեկություններով՝ Toyota Camry-ն հաշվառված է ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում և սպասարկում է Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Աշոտյանին: Ըստ այդմ՝ վթարի մեղավորն էլ եղել է Hyundai-ի վարորդը, ով վթարային իրավիճակ է ստեղծել ու դարձել վթարի պատճառ:
Նշենք, որ Արմեն Աշոտյանը ավտոմեքենայում չի եղել. նա այս օրերին գտնվում է Ստրասբուրգում