▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գորիսի քաղաքապետը լարված է եւ նյարդայնացած. ինչո՞ւ նա հրաժարական տվեց

 

armtimes.com գրում է. քիչ առաջ հայտնի դարձավ, որ Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը հրաժարականի դիմում է ներկայացրել: Ադունցն կայքի հետ զրույցում տեղեկացրել է, որ պաշտոնից հրաժարվում է սեփական դիմումի համաձայն:

«Առողջական խնդիրներ ունեմ, դրա համար ուզում եմ դուրս գալ»,- ասել է Վաչագան Ադունցը:

Տեղեկություններ են շրջանառվում, որ քաղաքապետի հրաժարականի պատճառը եղել է այն, որ խորհրդարանական ընտրությունների ընթացքում լարվել են Վաչագան Ադունցի եւ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հարաբերությունները: Մասնավորապես, կայքերը գրեցին, որ ապրիլի 2-ին` ընտրությունների ժամանակ, երբ հայտնի գործարար Գագա Առուշանյանը որոշեց իր փողերի հաշվին «ձայներ խփել» ՀՀԿ-ի օգտին, հանրապետական մարզպետ Վահե Հակոբյանն էլ, ըստ լրատվամիջոցների` Առուշանյանին որպես շնորհակալություն խոստացել էր Գորիսի քաղաքապետի պաշտոնը:

Տպավորություն է ստեղծվում, թե մարզպետին հաջողվել է ձեռք գցել քաղաքապետի պաշտոնը եւ տալ նրան, ում խոստացել էր, թեեւ դա պարզ կդառնա այն ժամանակ, երբ Գորիսը նոր քաղաքապետ կունենա: Մինչ այդ Ադունցն զրույցում պնդում է, որ իր եւ մարզպետի հարաբերությունները շատ լավ են:

«Մարզպետի հետ ոչ մի խնդիր էլ չկա, առողջական խնդիրներ ունեմ, ուզում եմ դուրս գալ»,- լարված եւ կտրուկ պատասխանել է նա:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին