▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմավիրում եղբայրը փրկել է 13-ամյա եղբոր կյանքը, ով փորձել էր ինքնասպան լինել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Արմավիրի մարզի գյուղերից մեկից անգիտակից, ծայրահեղ ծանր վիճակում «Արմավիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել իրենց գյուղից, և նրան տան այգում խաղողի վազերը կախելու համար նախատեսված հենասյանը ամրացված մետաղալարից հակի թելով կախված վիճակում հայտնաբերել է եղբայրը, ով կարողացել է պարանը կտրել, ինչից հետո էլ եղբորը՝ 13-ամյա Ն. Հ.-ին, տեղափոխել են հիվանդանոց։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Հ.-ն սովորում է իրենց գյուղի դպրոցի 8-րդ դասարանում։

Առավել մանրամասն`սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին