▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներից վիրավորվածը երկար ժամանակ շրջում էր թիկնազորով, զրահապատ մեքենայով

 

armtimes.com-ը գրում է. Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Երեւանի Թուֆենկյան հյուրանոցի դիմաց տեղի ունեցած կրակոցների հետեւանքով մեկ հոգի սպանվել է, մեկը՝ վիրավորվել: Սպանվածն ու վիրավորն Ալավերդի քաղաքից են: Սպանվել է 1974 թվականին ծնված Գագիկ Մոսինյանը, իսկ վիրավորվել է 1978 թվականին ծնված Վահագն Աբգարյանը:

Այս դեպքերից առաջ Ալավերդիում քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանը շրջել է իր զրահապատ «Համեր» մեքենայով, նրան միշտ երկու մեքենայով ուղեկցել են թիկնապահները:

Վահագն Աբգարյանը Լոռու մարզպետ, ՀՀԿ-ական Արթուր Նալբանդյանի թիմից է եղել: 2015 թվականին Ալավերդիում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների ժամանակ Վահագն Աբգարյանը սատարել է ՀՀԿ-ի թեկնածուին՝ Կարեն Փարեմուզյանին: Ընտրություններից 5 ամիսանց՝ 2015 թվականի հոկտեմբերի 11-ին Ախթալայի կամրջի վրա ավտոմատից կրակահերթ արձակվեց 36-ամյա Վահագն Աբգարյանի զրահապատ ավտոմեքենայի ուղղությամբ: Դրանից օրեր առաջ էլ Վահագն Աբգարյանը Վարդան Փիրուզյանին էր ծեծել իր տան շքամուտքում։

2016 թվականի մայիսի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, Ալավերդի քաղաքում կրակոցներ էին հնչել, որի հետեւանքով սպանվել էր 41-ամյա Վարդան Ավագյանը, իսկ 34-ամյա Էդուարդ Պողոսյանին տեղափոխել էին հիվանդանոց: Վերջինս մայիսի 21-ին մահացել է: Դեպքը տեղի է ունեցել Փիրուզյանի տան մերձակայքում՝ Ալավերդի քաղաքի Զ. Անդրանիկի 22-րդ շենքի բակում: Այս գործով որպես մեղադրյալ է ներգրավվել Վարդան Փիրուզյանը, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին