▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդվի համայնքը կրկին պահանջում է մերժել Շեկաղբյուրի հայտը

Լոռու մարզի Արդվի համայնքի բնակիչները նամակով կրկին դիմել են ՀՀ բնապահպանության նախարարություն` պահանջելով մերժել «Միռամ» ՍՊԸ-ի Շեկաղբյուրի ոսկի–բազմամետաղների հանքերևակման տեղամասում որոնողական աշխատանքների իրականացման հայտը:

Արդվեցիների նամակում գրված է. «Արդվի համայնքը 11.08.2017 թվականին ստացել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Հ. Հովհաննիսյանի`բնակիչներին ուղղված պատասխան նամակը: Նամակում մասնավորապես նշված է, որ «ՀՀ Լոռու մարզի Շեկաղբյուրի ոսկի–բազմամետաղների հանքերևակման տեղամասում 2017-2020 թթ. ընթացքում որոնողական աշխատանքների կատարման մասին» հայտի փորձաքննությունը դադարեցված է, և այն ուղարկված է լրամշակման:

Մենք` Արդվի համայնքի բնակիչներս, կրկին պահանջում ենք,  որ «ՀՀ Լոռու մարզի Շեկաղբյուրի ոսկի–բազմամետաղների հանքերևակման տեղամասում 2017-2020թթ. ընթացքում որոնողական աշխատանքների կատարման մասին» հայտը մերժվի ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության» ՊՈԱԿ-ի կողմից:

Արդվեցիները մեկ մարդու նման դեմ են ցանկացած հանքարդյունաբերական գործունեության Շեկաղբյուրի ոսկի–բազմամետաղների հանքերևակման տեղամասում:

Արձագանքելով ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Հ. Հովհաննիսյանի նամակին, որում նշված է, որ  26.07.2017 ի կայանալիք լսումները հնարավոր չեղավ իրականացնել և լսել հանրության կարծիքը բողոքի ակցիայի պատճառով, տեղեկացնում ենք, որ գյուղացիները հավաքվել էին իրենց կարծիքը հայտնելու, որը նաև Ձեզ է ուղարկվել 94 ստորագրությամբ նամակի տեսքով: Իսկ ակցիան միտված էր «Միռամ» ընկերության ներկայացուցիչներին գյուղ չթողնելուն, քանի որ ընկերությունն  այս հայտի առաջին լսումներն անցկացրեց գաղտագողի` առանց արդվեցիներին տեղեկացնելու, դրանով կեղծելով հանրային լսումների անցկացման ընթացակարգը: Երբ մենք ցանկացանք մեր կարծիքը հայտնել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցներին, նրանք դուրս չեկան մեքենայից և չլսեցին բնակիչներին»:

Հիշեցնենք, որ սույն թվականի օգոստոսի 2-ին Արդվի համայնքի բնակիչները 94 ստորագրությամբ նամակ են ուղարկել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, ՀՀ բնապահպանության  նախարար Արծվիկ Մինասյանին, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և  բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին` «Միռամ» ՍՊԸ-ի հայտը մերժելու պահանջով:

«Արդվի–Լոռի» նախաձեռնող խումբ

15.09.2017թ.

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին