▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ականատեսը պատմում է, թե ինչպես է սպանվել Արտյոմ Կանևսկոյի ընկերը

ArmLur.am-ի բացառիկ ռեպորտաժում. 
Մայիսի 24-ին ՀՀ ոստիկանությունը Էջմիածնում վնասազերծեց քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու համար նրա առանձնատան մոտ բնակարան վարձած խմբին:

Ընդ որում, այդ խմբի թաքուն նպատակների մասին պարզել էր հենց Դոն Պիպոն եւ պահելով պետական համակարգի հետ հարաբերությունների սուբորդինացիան, խմբին այսպեսասած հանձնեց իրավապահներին:

Այդ ընթացքում միայն մի քանի լրատվամիջոցներ կարողացան իրենց խողովակներով կցկտուր տեղեկություններ հրապարակել, որ 3.5 ամսվա ընթացքում սիմվոլիկ հարցաքննություններ են իրականացվում այդ գործով, քանի որ հիմնական կասկածյալ պատվիրատուն` ի դեմս քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանի, իրավապահները չեն կարողանում բերել հարցաքննության: Մինչդեռ իրավապահները սկսել են արդարանալ, թե Հարությունյանը 2 անգամ հրավիրվել է հարցաքննության եւ ցուցմունք տվել: Նշենք, որ սպանությունից հետո առաջին վարկածը, որ առաջ քաշվեց այն է, որ սպանվածները կապ ունեն դեռեւս ամիսներ առաջ քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի, սպանության նախապատրաստման փորձի հետ: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին