▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցի նախարարը խոնարհվեց Հայոց ցեղասպանություն հուշահամալիրում

 

Ashot Asatryan-ի լուսանկարը:

Կանադայում ադրբեջանցի նախարար Րեզա Մորիդին 2017 թվականի օգոստոս ամսին ժամանալ էր Հայաստան ու տարբեր վայրեր այցելելուն զուգահեռ այցելել է նաև «Հայոց ցեղասպանություն» հուշահամալիր, ծաղիկ դրել զոհվածների հիշատակին։

Ռեզա Մորիդին գիտության և նորարարության նախարար է նշանակվել Կանադայի ամենամեծ նահանգում `Օնտարիոում: Ակտիվ ղեկավարում է Կանադայի 100 հազարանոց ադրբեջանական համայնքը։ Մորիդիի գլխավորությամբ կազմակերպվել են մի շարք միջոցառումներ նվիրված Ադրբեջանին և ԼՂՀ-ին։ Նախարարը Կանադայում միշտ պաշտպանել է Ադրբեջանի շահերը։ 2010 թվականին Տորոնտո քաղաքում Մորիդիի հովանավորությամբ Ադրբեջանի հանրապետության օրվա առթիվ ծածանվել է Ադրբեջանի դրոշը։ Ուղեկցել է Կանադայի պատվիրակության Ադրբեջան ժամանալու ժամանակ։

Բաքվում եղած վերջին այցելությունից մի քանի ամիս անց Մորիդին Կանադական պատվիրակության հետ օգոստոս ամսին ժամանում է Հայաստան, սակայն պաշտոնապես ոչ մի տեղ տեղեկություն չի հրապարակում իր այցի մասին։ Այնուհետև արդեն սեպտեմբեր ամսին հրապարակում է Հայոց ցեղասպանություն հուշահամալիրում արված իր լուսանկարները, որտեղ պարզ երևում է, որ նա հարգանքի տուրք է տալիս ցեղասպանության զոհերի հիշատակին։

Աշոտ Ասատրյան

Ashot Asatryan-ի լուսանկարը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին