▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի է, թե ինչ վնասվածքից է մահացել քրեական հեղինակություն ալավերդցի Վահագնի ընկերը

armtimes.com-ը գրում է. Քրեական հեղինակություն ալավերդցի Վահագն Աբգարյանի ընկերը՝ 43-ամյա Գարիկ Մոսինյանը ըստ դիահերձման նախնական արդյունքների սպանվել է կրծքավանդակի ձախ կողմում ստացած հրազենային վնասվածքից:

Այս տեղեկությունը մեր զրույցում հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով, որ նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները դեռ չեն ստացվել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին Երեւանի կենտրոնում՝ Թուֆենկյան հյուրանոցի մոտ հնչած կրակոցներից սպանվել էր Մոսինյանը, իսկ հրազենյաին վիրավորում էր ստացել ալավերդցի Վահագն Աբգարյանը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ թե՛ Մոսինյանին եւ թե՛ Աբգարյանին մեկական գնդակ է դիպել: Դեպքի վայրում հայտնաբերվել է AK-74 տեսակի ինքնաձիգ, ինչպես նաև ինքնաձիգի և ատրճանակի պարկուճներ։ Այսինքն, նախնական տվյալներով, դեպքի վայրում աշխատել է երկու տեսակի զենք:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին