▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կենդանաբանական այգում բացվել է նոր մանկական ինտերակտիվ խաղահրապարակ-այգի

 

 

Երևանի կենդանաբանական այգու սկզբնամասում բացվել է նոր ինտերակտիվ խաղահրապարակ-այգի: Ամբողջությամբ վերակառուցված տարածքում երեխաները հնարավորություն ունեն շփվելու և խաղալու կենդանիների հետ: Մանկական այս անկյունում ներկայացված է ավելի քան 10 տեսակի շուրջ 30 ձեռնասուն կենդանի, այդ թվում՝ կապիկներ, թութակներ, կրիաներ, ինչպես նաև որոշ ընտանի կենդանիներ: Մասնագետների օգնությամբ մանուկները կարող են նաև կերակրել կենդանիներին, զբոսնել փոքրիկ ձիերով: Առաջիկայում ինտերակտիվ փոքրիկ այգին կհամալրվի նոր կենդանիներով:

Նորաբաց ինտերակտիվ այգի է այցելել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Շրջելով և ծանոթանալով պայմաններին՝ քաղաքապետի տեղակալը կարևորել է նմանօրինակ անկյունների ստեղծման և կենդանիների հետ ազատ շփման հնարավորությունը:
«Արդեն մի քանի տարի է, ինչ կենդանաբանական այգում տարվում են հիմնանորոգման աշխատանքներ, կառուցվում նոր ազատավանդակներ, համալրվում են կենդանատեսակները: Այս աշխատանքներին զուգահեռ՝ այգում ստեղծվեց նման մի անկյուն, որը երեխաների մեջ սերմանում է սեր բնության և կենդանիների հանդեպ, ինչը կարևոր է նաև երեխաների դաստիարակության առումով», - նշել է Արամ Սուքիասյանը: 
Լիարժեք հանգստի համար տարածքն ապահովված է անհրաժեշտ բոլոր պայմաններով. խաղահրապարակ-այգին կահավորված է նստարաններով, արտաքին լուսավորությամբ:
Նշենք նաև, որ մինչև 3 տարեկան երեխաների մուտքը խաղահրապարակ կլինի անվճար:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին