▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չգիտեմ՝ օրվա ո՞ր ժամին է ՀՀ առաջին տիկինը կոչումների համար խնդրում ամուսնուն.Իոսիֆ Կոբզոն

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա երկար սպասված «Вместе» բարեգործական համերգը ռուսական էստրադայի հիմնադիր ներկայացուցիչներից մեկի՝ Իոսիֆ Կոբզոնի մասնակցությամբ: ԽՍՀՄ ամենահայտնի ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, հարյուրավոր մեդալների դափնեկիր լեգենդը կկատարի XX դարի հայ կոմպոզիտորների գործերը:

«Հայաստանում ես ինձ հյուր չեմ համարում, որովհետև հաճախ եմ այստեղ գալիս: Ամեն այցի ժամանակ ես տխուր վայրեր էլ եմ այցելում: Դրանք իմ հայ ընկերների գերեզմաններն են: Լինում եմ նաև իմ սիրելի Առնո Բաբաջանյանի հուշարձանի մոտ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց խորհրդային և ռուսական բարիտոն, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը:

Ինչ վերաբերում է սպասվող համերգին՝ տեղեկացրեց, որ կատարելու են հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները. Դոլուխանյան, Հեքիմյան, Թուխմանով:

«Շատերը կատարում են նրանց ստեղծագործությունները՝ առանց իմանալու, որ հայ է հեղինակը: Օրինակ՝ Դավիթ Թուխմանովը, ով «День Победы»-ի(«Հաղթանակի օրը») հեղինակն է, ազգությամբ հայ է: Հայրը Արցախից է: Հայ է նաև Անդրեյ Բաբաևը, չնայած շատերը կարծում էին, թե ադրբեջանցի է: Ամեն դեպքում, ամենհայտնի կոմպոզիտորն իմ լավ ընկեր Առնո Բաբաջանյանն է: Հրաշք է նաև Միքայել Թարիվերդիևը: Հայաստանում չպետք է մոռանան նրանց»,-նշեց Կոբզոնը:

ԽՍՀՄ ժողովրդական արտիստն անդրադարձավ նաև կոչումներին, որոնք տրվում են երաժշտության բնագավառի մարդկանց՝ նկատելով.

«Կոչումները սիմվոլիկ բնույթ են կրում: Դրանք նշանակություն ունեն միայն հարազատների, ընկերների ու երկրպագուների համար: Գիտեմ, որ ՀՀ նախագահի կինը օգնում է երիտասարդ կատարողներին: Չգիտեմ՝ օրվա ո՞ր ժամին, բայց նրանց կոչումներ տալու խնդրանքով տիկինը հաճախ է դիմում ամուսնուն: Հարցնում եմ՝ տիկի'ն Ռիտա, Ձեզ դո՞ւր է գալիս այս կատարողը, նա ասում է՝ շա՜տ: Ասում եմ՝ ամուսնուդ խնդրի՛ր կոչում տա,- պատասխանում է, թե արդեն խնդրել եմ: Ասում եմ՝ ոչի'նչ, էլի խնդրեք»

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին