▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փլուզում Կոտայքի մարզի պահածոների արտադրամասներից մեկում. տուժածներից մեկի վիճակը ծանր է

 

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Աբովյան քաղաքում գործող «Սամ–Հար» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասում փլուզում է տեղի ունեցել, ինչի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն:

Asekose.am-ի հետ զրույցում Աբովյանի բժշկական կենտրոնից տեղեկացրին, որ տուժածներից մեկի վիճակը բավարար, իսկ մյուսը ծանր վիճակում է.

«Տուժածներից տղամարդը, ում վիճակը գնահատվում է ծանր, տեղափոխվել է Երևան՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն: Մյուս տուժածը գտնվում է մեզ մոտ, նրա վիճակը բավարար է»:

Թե ի՞նչն է եղել փլուզման իրական պատճառը, դեռևս անհայտ է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին