▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կազմակերպիչները վերադարձրել են թագը․ Artyom’s ոսկերչական ընկերությունը պարզաբանում է

Արդեն տեղեկացրել ենք, որ «Միսս Արմենիա» մրցույթի հաղթողի համար թագ պատրաստած Artyom’s ընկերությունը գիշերը հաղթողից հետ է վերցրել թագը. ոսկերչական ընկերության կողմից դժգոհություններ են եղել իրենց քիչ լուսաբանելու պաճառով:

Artyom’s ընկերությունը քիչ առաջ հայտարարությամբ է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև.․

« Ի պատասխան մեր ընկերության և «Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթի շուրջ ծավալված բազմաթիվ քննարկումների՝ ներկայացնում ենք Artyom’s ընկերության պատասխանը: Artyom’s ընկերությունը հանդես է եկել որպես մրցույթի հովանավոր, ինչն իրենից ենթադրում էր փոխշահավետ համագործակցություն մեր ընկերության և կազմակերպիչների միջև: Պայմանավորվածության մեր մասը լիարժեք կատարվել է, ոչ մի դժգոհություն կազմակերպիչների կողմից մեր հասցեին չի հնչել: Ինչը, ցավո՛ք, չենք կարող ասել կազմակերպիչների մասին: Հասկանում ենք, որ նման մրցույթի կազմակերպչական գործընթացը որոշակի բարդություններ է ենթադրում, սակայն դա չպետք է անդրադառնա հովանավորի շահերի վրա: «Միսս Արմենիա» միջոցառման պարագայում թագը պատրաստվել է հովանավորչական փաթեթի շրջանակներում՝ ծառայություն ծառայության դիմաց: Հաղթողից թագը վերցնելու միտում չի եղել, այն վերադարձրել են կազմակերպիչները՝ մրցույթից անմիջապես հետո կայացած բանակցությունների ժամանակ ընդհանուր հայտարարի գալուց հետո: Ընկերության դեմ իրականացվող ֆեյսբուքյան «ֆլեշմոբ»-ը արդյունք չի տալու, մենք ունենք մեր հստակ սկզբունքները, որոնց չենք դավաճանի ոչ մի ճնշման պարագայում: Ցանկացած հարցերի առկայության դեպքում կարող եք այցելել Խորենացի 24 հասցեում գտնվող մեր գրասենյակ, կընդունենք և առերես կպատասխանենք բոլոր հարցերին առանց բացառության: Իսկ ընկերության մասին ապատեղեկատվություն տարածելու կամ վիրավորանքներ հնչեցնելու պարագայում մենք ստիպված կլինենք դիմել համապատասխան քայլերի: Մենք միշտ բաց ենք աջակցելու տարատեսակ իրադարձություններին՝ լիարժեք կատարելով մեր ստանձնած պարտավորությունները, բայց երբեք թույլ չենք տա ոտնահարել մեր իրավունքները:

Հարգանքներով՝ Artyom’s »:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին