Արոնյանը ադրբեջանական SOCAR պետական նավթա-գազային ըննկերությունից կստանա մոտ 120․000 դոլար։ Քանի որ շախմատի աշխարհի գավաթի մրցաշարի գլխավոր հովանավորը և մրցանակային ֆոնդը ձեւավորողը, ադրբեջանական SOCAR ըննկերությունն է։
Հիմա պատկերացրեք, որ Արոնյանը մրցանակային ամբողջ ֆոնդը ստանալուց հետո ամբողջը նվիրեր Հայաստանի բանակին։ Մեկ ամսվա ադրբեջանական հիստերիան ապահովված կլիներ։
Բայց դե մեր երկրի ղեկավարներն էլ պետք է Արոնյանին առանձին պարգևատրեն այդ քայլի համար։ Ինձ թվում է պարզ է թե ինչպես։
Հիշեցնենք, որ Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը հաղթել է Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչի թայ-բրեյքում. եզրափակչում առավելության հասնելով 4։2 հաշվով՝ Արոնյանը դարձել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկության հաղթողը։