▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բացառիկ առաջարկ՝ անվճար նիհարել ցանկացող կանանց համար. Գայանե Շահխատունի

E.C.O. գրուպի հիմնադիր, դիետոլոգ Գայանե Շահխատունին հոկտեմբերի 29-ին՝ ժամը 19:00-ին, Մոսկովյան 3 հասցեում գտնվող The Loft ժամանցի կենտրոնում կազմակերպում է անվճար դասընթացներ այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են նիհարել, սակայն չունեն հնարավորություն դիմելու դիետոլոգների և օգտվել նրանց ծառայություններից: Asekose.am-ը զրուցել է Գայանեի հետ, ով պատմել է դասընթացի նպատակի և մանրամասների մասին:

«Դասընթացների նպատակն այն է, որ հնարավորինս շատ մարդիկ իմանան, որ քաշի անկումը ոչ մի տանջանքի և զրկանքի հետ կապ չունի, պարզապես պետք է գրագետ ռացիոն կառուցել, որի համար անհրաժեշտ է մասնագիտական կրթություն: Նրանք սնվելով նորմալ պետք է նիհարեն և այդ ընթացքում ոչ մի զրկանք չունենան:  Այս անգամ շեշտը հիմնականում դնելու եմ հոգեբանական ֆոնի վրա: Այսինքն՝ կխոսենք այն մասին, թե ինչպիսի հոգեվիճակ է ունենում մարդ, ով չափից ավել քաշ ունի, նրա բարդույթավորման մասին և ինչպիսի հոգեվիճակ ունի նաև այն մարդը, ով զրկանքների միջով է անցել: Սեմինարի մուտքն ազատ է, կարող են ներկա գտնվել նաև այն բոլոր մարդիկ, ովքեր վճարունակ չեն: Մենք, բացելով շատ փակագծեր հատուկ այդ մարդկանց համար, կնեկայացնենք, թե ինչպես կարող են նիհարել տնային պայմաններում: Սեմինարը երեք փուլից է կազմված: Այս սեմինարը կազմակերպված է այն մարդկանց համար, ովքեր մտածում են, որ չունեն կամքի ուժ և չեն կարող հաղթահարել իրենց առջև դրված խնդիրը: Կքննարկենք մանրամասները՝ նշելով, թե ինչպիսի ճանապարհներ պետք է անցնել, որպեսզի կարողանալ սահուն և ճիշտ քայլերով հասնել այն կետին, որին ցանկանում են: Անհրաժեշտ է նաև այդ ընթացքում գիտակցել, որ քաշի անկումը հաճելի գործընթաց է, որը պետք է ապրելակերպ դարձնել: Դասընթացի տևողությունը կլինի 1-ից 2 ժամ, ցանկալի է, որ ներկա գտնվողներն իրենց հետ ունենան ֆիքսող սարքեր կամ թուղթ և գրիչ: Փուլային աշխատանքն առաջին պահից սկսելու է իր ազդեցությունն ունենալ իրենց վրա, այսինքն՝ նրանք ստանալու են ինֆորմացիա, որը կատարելու են մինչև հաջորդ փուլի հանդիպումը: Ի դեպ, երկրորդ փուլի ժամանակ կլինեն նվերներ բոլոր այն մարդկանց համար, ովքեր պարտաճանաչ են կատարել բոլոր հանձնարարությունները:

 

Շատերի մոտ առաջանում է այն հարցը՝ ինչպե՞ս կարող ես ուտել քաղցրավենիք և նիհարել: Կարո՞ղ եք մեր ընթերցողների համար մի փոքր բացել փակագծերը:

Ցանկացած մասնագիտություն ունի իր նրբությունները, և  այն ինչ կապված է օրգանիզմի հետ՝ առավել ևս: Կան շատ գաղտնիքներ՝ քաղցրի հետ կապված, որոնք շատ էլեմենտար են, բայց շատ քչերը գիտեն:

Արդյո՞ք օգտվելով E.C.O. սննդից՝  պարտադիր պայման է դրան զուգահեռ անցկացնել մարզումներ, թե՞ պարզապես կարելի է սնվել գրագետ և ազատվել ավելորդ քաշից՝ չունենալով կազմածքի հետ կապված դեֆորմացիաներ:

Սպորտով զբաղվելը ցանկացած մարդու համար կարևոր պայմաններից մեկն է: Այն ինչ տալիս է սպորտը, ոչ ոք չի կարող ստանալ մեկ այլ բանից: Սակայն այն մարդիկ, ովքեր չեն կարող ժամանակ տրամադրել սպորտին, կարող են ճիշտ դասակարգված ածխաջրային ֆոնի և սպիտակուցային մատուցման շնորհիվ օրգանիզմը պահպանելմաշկի թուլացումից: Սակայն պատահական սահմանափակումները կստեղծեն ոչ միայն ֆիզիոլոգիական խնդիրներ, այլ նաև՝ դեֆորմացումներ:

Ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր ցանկանում են նիհարել, սակայն միաժամանակ չենք կարող դրա համար գումարներ ծախսել:

Կան հիմնական նորմեր, որոնք պետք է պահպանել՝ առանց անհատական մոտեցման: Սննդի ընդհատումնեը պետք է լինեն 2 ու կես ժամից ոչ ավել: Շատ կարևոր է քաղցրավենիքները հասցնել մինիմալի և օգտագործել միայն բնական քաղցրավենիք, օրինակ՝ մեղր, չորամրգեր, դրանցով պատրաստված կոնֆետներ: Շաքարը մարդկանց մոտ պետք է ընկալվի որպես թույն և հնարավորինս քիչ օգտագործվի մինչև ժամը 14:00:

Տեղյակ ենք, որ ցանկացած հաճախորդ Ձեզ մոտ ստանում է անհատական մոտեցում և անհատական սննդակարգ: Հետաքրքիր է՝ ի՞նչ հիմունքներով եք ստեղծում տվյալ մարդու հաջորդ օրվա սննդակարգը:

Եթե ճիշտ դասակարգված սնունդն ազդել է տվյալ մարդու՝ չափից ավելի շատ նիհարելուն, այսինքն եթե միջին չափի, օրինակ՝ 70-ից 75 կգ. քաշ ունեցողը կորցնում է օրական 700 գրամ և ավել, նշանակում է, որ նրա օրգանիզմի իմուն համակարգը  պինդ չէ, և պետք է չճնշել նրան ու կալորիաները դասակարգել այնպես, որ չխեղճացնել իմուն համակարգին:

Կան կարծիքներ, որ սնվելով բացառապես մաքուր սննդով, այն թողնելուց հետո, քաշը կրկնակի ավելանում է: Կասեք՝ որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը:

Դա վերաբերում է այն դեպքերին, երբ մարդը սահմանափակումներ է անում: Սակայն մեր դեպքն այլ է, մենք  ճիշտ դասակարգում ենք սնունդը: Քաշի կորուստն ուտելով և առանց սահմանափակումների դիետա չէ, այլ առողջ և ճիշտ ապրելակերպ, որը չի հանգեցնում օրգանիզմում դիֆիցիտների առաջացմանը: Հետևաբար՝ արդեն թողնելուց հետո օրգանիզմը կարիք չի ունենում այդ կոմպոնենտները հետ հավաքելու: Օրինակ, եթե քաշ կորցնելու ընթացքում ձեզ զերծ չեք պահում ածխաջրերից նշանակում է, որ օրգանիզմը հանգիստ է, քանի որ այն ստացել է նաև ածխաջուր: Պետք է հիշել, որ օրգանիզմին ամեն օր պետք է և՛ ճարպ, և՛ ածխաջուր, և՛ ֆոլաթթու, և՛ կալցի:

Այն կանայք, ովքեր պատրաստվում են հղիանալ, ունե՞ն հնարավորություն օգտվել E.C.O. սննդից՝ միաժամանակ սնվելով առողջ և պահպանելով քաշը:

Նրանք, ովքեր պատրաստվում են հղիանալ, պետք է մինչև հղիանալը խմեն ֆոլաթթու,որից հետո հղիության ամեն փուլում, կախված նրանից, թե ինչ օրգան է զարգանում պտղի մոտ, պետք է հաշվարկվի ճիշտ չափաբաժնով՝ երկաթ, կալցի, բնական հյութեր և այն ամենը, ինչ հարկավոր է կնոջը: Մեծ նշանակություն ունի նաև հղիի ինդիվիդումը. եթե հղին ինչ-որ դիֆիցիտներ ունի, ըստ դրա՝ պետք է համակարգել սնունդն ու, իհարկե, կողքից ավելացնել բազմաթիվ վիտամիններ:

Ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր հետևում են ինտերնետային դիետաներին, որտեղ հիմնականում նշված է՝ շատ կիլոգրամների կորուստ՝ քիչ օրերի ընթացքում: Արդյո՞ք հարկավոր է հետևել  դրանց և կիրառել դրանք:

Եթե դրանք մասնագետների կողմից գրված նյութեր են, ապա որևէ խնդիր չի առաջանա: Սակայն մի փոքր հակասական է, օրինակ՝ 7 օրում 5 կիլոգրամի կորուստ ունենալը ճիշտ չէ, քանի որ այն վնասում է օրգանիզմին,  ինչն էլ կարող է հետագայում լուրջ խնդիրների հանգեցնել:

Տեղյակ ենք նաև, որ տղամարդիկ նույնպես օգտվում են E.C.O. սննդից և հասնում զգալի ու ցանկալի արդյունքների:

Ունեմ երկու օրինակ, ովքեր ճանաչված և սիրված անձնավորություններ են՝ Եգոր Գլումովն ու գինեկոլոգ Գեորգի Կիմիչը:Գլումովի հետ, ով բավականին ակտիվ կենսակերպով ապրող տղամարդ է,  մենք մեկ ամիս աշխատեցինք և գրանցեցինք 5 կիլոգրամ արդյունք: Գեորգի Կիմիչըի հետ,  ով շատ զբաղված լինելով, սրտի վիրահատությունից հետո անցավ ավելի առողջ կենսակերպի, գրանցեցինք 1 ամսում 6 կիլոգրամ կորուստ և, իհարկե, հրաշալի ինքնազգացողություն: Եթե հնարավոր է այս ապրելակերպը նրանց մոտ, ապա հնարավոր է բոլոր տղամարդկանց մոտ: Իհարկե, կանանց դեպքում ավելի դյուրին է, սակայն եթե կա ցանկություն, կլինի նաև նպատակի իրականացում:

Եվ վերջում՝  ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր, ունենալով ավելորդ քաշ, բարդույթավորվում են:

Խորհուրդ կտամ լինել ուրախ, վստահ և ուժեղ, ինչպես նաև՝ հետաքրքրությամբ զինված: Բոլորին հրավիրում եմ իմ անվճար դասընթացներին, որոնց ընթացքում խոստանում եմ, որ  նրանց առջև կբացվի նոր կյանք, նոր գաղտնիքներ, նոր ստիմուլ և, իհարկե, նոր մարմին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին