Այսօր` սեպտեմբերի 30-ին, աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանն ու շախմատիստուհի, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիաննա Կաոլին ամուսնանում են: Արիաննան այսօր Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է հարսնացուն պատրաստվում: Երկրպագուներն արդեն շտապել են շնորհավորել զույգին:
Նշենք, որ հարսանեկան արարողության միջոցառումը տեղի է ունենալու «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցում, հարսանիքի կնքահայրը Սերժ Սարգսյանն է:
Հավելենք, որ «Ճամփորդ» շաբաթաթերթին տված հարցազրույցի ժամանակ Արիաննան պատմել է,որ հարսանիքի ժամանակ անպայման ուզունդարա է պարելու: «Ես կարծում եմ, որ պարզապես Լևոնի հետ չեմ ամուսնանում: Ես ամուսնանում եմ Հայաստանի հետ: Եվ հայկական բանաստեղություն ասմունքելով ու պար պարելով ասես ուզում եմ ասել՝ Հայաստանն արդեն իմ տունն է, ես էլ՝ նրա մասնիկը։ Մեր երկիրը Լևոնի ամենակարևոր ու թանկ բաներից է, արդեն ինձ համար էլ»,- նշել է Արիաննան: