▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինված հարձակում Լաս Վեգասում. կան զոհեր ու վիրավորներ

 

Լաս Վեգասի կազինոներից մեկի մոտ՝ փառատոնի ժամանակ, անհայտ անձը հրազենից կրակոցներ է արձակել: Կան զոհեր ու 24-ից ավել վիրավորներ: Ըստ ականատեսների` կրակահերթը բավական երկար է եղել։ Թիրախը եղել են մոտակայքում ընթացող «Քանթրի մյուզիք» երաժշտության փառատոնի այցելուները։

Հայտնվում է, որ կրակահերթը շարունակվում է կազինոյի մոտ գտնվող հյուրանոցի 32-րդ հարկից՝ ոստիկանական մեքենաների ուղղությամբ։

Հատուկ գործողության իրականացման համար ժամանակավորապես դադարեցվել են Լաս Վեգասի օդանավակայանի թռիչքները։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին