▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոր Վիրապում 30-ամյա չինուհու են բռնաբարել

Shamshyan.com-ը գրում է. Կայքի տեղեկություններով` Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ ձերբակալվել է Ավշար գյուղի բնակիչ՝ 33-ամյա Խաչիկ Տերտերյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացուհի՝ 30-ամյա Յու Լուն Չունին Խոր Վիրապում բռնաբարելու մեջ։  Պարզվել է, որ հոկտեմբերի 1-ին, կեսօրին, Խ. Տերտերյանը Փոքր Վեդի գյուղի տարածքում գտնվող Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտից Երևան տանելու նպատակով իր վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով Յու Լուն Չունին տարել է Ուրցաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող «Վայրի կենդանիների փրկարարական կենտրոն» կոչվող տարածք, որտեղ էլ փորձել է բռնի ուժով, հակառակ Յու Լուն Չունի կամքին սեռական հարաբերություններ ունենալ։ Չինաստանի քաղաքացուհին երեկ՝ հոկտեմբերի 2-ին, դիմել է «Արմենիա» բժշկական կենտրոն և բժիշկներին հայտնել է, որ իրեն բռնաբարել են։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին