▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունն անդրադառնալու է Հայաստանում աջ ղեկ ունեցող մեքենաների հարցին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում քննարկումներ են եղել աջ ղեկ ունեցող ավտոմեքենաներով երթևեկելու հարցը Հայաստանում: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում այս մասին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ պատասխանելով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի հարցին: «Այդ քննարկումների արդյունքում մենք դեռ որոշում չունենք: Դրանով մենք առաջին հերթին փորձում ենք անդրադառնալ և՛ երթևեկության, և՛ մարդկանց անվտանգության խնդիրներին: Հաշվի առնելով ոստիկանության կողմից ներկայացված տեղեկատվությունը, թե քանի տոկոսն են կազմում աջ ղեկ ունեցող մեքենաների մասնակցությամբ վթարները՝ մենք կունենանք որոշման նախագիծ, որը կքննարկվի նաև Ազգային ժողովի խմբակցությունների հետ և կներկայացնենք կառավարության քննարկմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

Նա հավելեց, որ Հայաստանը ժամանակին ընդունել է աջակողմյան երթևեկության կանոնները, իսկ այդ դեպքում մեքենայի ղեկը պետք է լինի ձախ կողմում: «Մենք այս կարգին համապատասխան մեքենաներ պետք է ունենանք: Նույնիսկ եթե լինի որոշում արգելելու մասին, մենք աջակողմյան ղեկով մեքենա ունեցող վարորդներին ժամանակ կտրամադրենք, որպեսզի նրանք ղեկը փոխեն և տեղադրեն ձախ կողմում»,- ընդգծեց Վահան Մարտիրոսյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին