▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անգղների որսով հայտնի լուսանկարը 2007 թվականի է` արված Թուրքիայի սահմանին. ՀՀԿ-ական գյուղապետի պարզաբանումը

 

 

Aravot.am-ը գրում է. Արմավիրի մարզի Շենավան համայնքի ՀՀԿ-ական ղեկավար Արթուր Մկրտչյանը կայքի հետ զրույցում պարզաբանել է համացանցում քննարկվող անգղների որսով հայտնի լուսանկարի պատմությունը:

Ըստ նրա՝ այդ լուսանկարը 2007-ին է արվել ու արդեն մի քանի տարի է՝ ինչ իր facebook-ի էջում տեղադրված է.

«Տասը տարվա լուսանկար է, դրանք մենք չենք որսացել, Թուրքիային կից տարածքում՝ Բագարան-Երվանդաշատ տանող ճանապարհին ենք տեսել, ճանապարհին անցնելուց տեսանք՝ անցորդներ էին կանգնել ու նայում, մենք էլ կանգնել ենք, նայել, հետաքրքրության համար նկարվել ենք: Մեզ էլ նկարել է անցորդներից մեկը, թողել ենք նույն տեղը, գնացել ենք: Հիմա նկարը տարածում են ու այնպես է ստացվում, որ դա եղել է երեկ կամ երեկ չէ առաջին օրը»:

Գյուղապետի խոսքով, ինչ-որ մեկը միտումնավոր թարմացրել է այդ նկարը՝ տարածելով համացանցում գուցե իրեն վնասելու նպատակով.

«Այս նկարն իմ կայքում արդեն վեց, յոթ տարի կա… այդ անգղներն էլ Թուրքիայի կողմից են եկած եղել, մեր տարածքում այդպիսի անգղներ չկան»: 

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին