▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպանվածը դանակահարե՞լ էր կասկածյալի որդուն. մանրամասներ Նորագավիթում տեղի ունեցած սպանությունից

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է 48-ամյա տղամարդու սպանությունը՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, փաստական տվյալներ ձեռք բերվել՝ շարժառիթի վերաբերյալ։

2017թ. հոկտեմբերի 3-ին` ժամը 20:35-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ որովայնի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ՝ ծնված 1969 թ., ում կյանքը փրկել չի հաջողվել և հոկտեմբերի 4-ի առավոտյան՝ առանց գիտակցության գալու, մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվել են մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ։

Արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ՝ կատարման եղանակը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևանի բնակիչ՝ ծնված 1971թ., տուժողի հետ նրա առնչությունը: 46-ամյա տղամարդուն պատկանող ավտոմեքենաներում, օրենքով սահմանված կարգով, կատարվել են խուզարկություններ և «Մինի Կուպեր» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է 7.62 մմ տրամաչափի պարկուճ։ Վերցվել են անհրաժեշտ փորձանմուշներ և նշանակվել փորձաքննություններ։

Տղամարդը սպանության կասկածանքով ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

armtimes.com-ի տեղեկություններով, կասկածյալն ու մահացածը նախկինում դատապարտված են եղել եւ հենց այդտեղից էլ ճանաչել են միմյանց: Գարեգին Հովհաննիսյանն այսօր ցուցմունք է տվել: Մեր տեղեկություններով, նա նշել է, որ վերջերս իմացել է, որ իր որդուն երկու տարի առաջ դանակահարել է հենց Սամվել Ավագյանը: Ավելին իմացել է, որ Ավագյանը ափսոսացել է, որ դանակահարության հետեւանքով որդին չի մահացել: Ըստ կասկածյալի ցուցմունքի՝ Ավագյանն ասել է. «Ափսոս, որ չմեռավ, մի օր իրան էլ հորն էլ խփելու եմ»: Երբ իմացել է, որ որդուն Ավագյանն է դանակահարել, գնացել է եւ վրեժխնդիր լինելու նպատակով կրակոցներ արձակել նրա վրա: Թե նախկինում ինչ հին հաշիվներ են ունեցել Ավագյանը, կասկածյալն ու նրա որդին դեռ պարզել չհաջողվեց:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին