▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվայի կենտրոնում չորս կրակոցով հայ գործարար է սպանվել

 

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Մոսկվայում սպանվել է Վորոնեժի մարզի Հանրային պալատի անդամ, «Անի» քրիստոնեա-մշակութային ՀԿ նախագահ, հայ գործարար Արսեն Փափազյանը։ 

Ենթադրվում է, որ  15:30-ի սահմաններում գործարարի վրա կրակել է քիլլերը: Նրա արձակած գնդակները դիպել են Փափազյանի կրծքավանդակին՝ ձախ եւ աջ կողմերից՝ վնասելով թոքը: Մեկ այլ աղբյուր հայտնում է, որ Փափազյանի վրա 4 անգամ են կրակել։

Արսեն Փափազյանը ակտիվորեն ներգրավված էր հայկական սփյուռքի կյանքում: Նա երեւանցի էր, գրանցված էր Օդեսայում եւ գլխավորում էր «ԱՍՊ-Տրանսստրոյը»։ Գործարարին պատկանող ընկերությունը զբաղվում է ճանապարհների, կամուրջների վերանորոգմամբ։  

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին