▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վարդաշեն» ՔԿՀ-ի պետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Հովհաննես Հակոբջանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱՆ ՔԿՎ լրատվական ծառայությունը: Նշվում է, որ ազատումը եղել է սեփական դիմումի համաձայն։

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ մամուլում լուրերն էին շրջանառվում, որ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ցան­կանում է պաշտոնանկ անել «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետ Հովհաննես Հակոբջանյանին և փոխարենը նշանա­կել Դավիթ Զաքարյանին, որը 2009-2010 թթ. զբաղեցրել է նույն այդ պաշտոնը և ժամանակին հայտնվել է աղմկահարույց պատմության կիզակետում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին