▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում կոտրել են «Իզի Փեյ» ՍՊԸ-ին պատկանող վճարահաշվարկային տերմինալը և գողացել 375. 800 դրամ

Shamshyan.com-ը գրում է. Երեկ ՝ հոկտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։30-ից մինչև 10։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Էրեբունի փողոցի թիվ 24 հասցեում դռան փականը կոտրելու միջոցով վնասել են այնտեղ տեղադրված «Իզի-Փեյ» ՍՊԸ-ին պատկանող վճարահաշվարկային տերմինալը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տերմինալի միջից գողացել են 375 հազար 800 դրամ։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաքննություն է սկսվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կատարվածը առաջինը նկատել է նշված ընկերության տեխնիկը։

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին