lragir.am-ը գրում է. Աղետների ռիսկերի նվազեցման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այսօր բնապահպան Կարինե Դանիելյանը խոսել է հակաէկոլոգիական շինությունների մասին՝ պաշտոնյաների դղյակները դասելով դրանց թվին: Ըստ Դանիելյանի՝ Մանումենտից մինչև Սարի թաղ, այդ տարածքների անտառաշերտը էներգետիկ ճգնաժամի ժամանակ կտրվել էր, բայց հետո վերականգնում էր ընթանում:
“Հետո զարմանալիոներն նախազգուշական հրդեհներ արեցին, այրեցին վերականգնվող անտառը, իսկ հետո բաժանեցին օլիգարխներին՝ վիլլաներ կառուցելու համար:
Ափսոս է, մարդիկ գումարներ են ներդնելու, բայց դրանք սողանքային գոտիներ են լինելու: Այդ առանձնատները վտանգված են”,- ասաց մասնագետը:
Նա նշեց, որ Հաղթանակ զբոսայգին առանձնատներ կառուցելու համար գայթակղում է պաշտոնյաներին, քանի որ նրանց հավանաբար դուր է գալիս քաղաքին վերևից նայելը, բայց նրանք պետք է իմանան, որ տարածը սողանքային է:
Արատակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը շտապել է հերքել Կարինե Դանիելյանին: Նա լրագրողների հարցին, թե պաշտոնյաների դղյակները ռիսկային գոտո՞ւմ են, պատասխանեց «Չեմ կարծում, որ կոնկրետ ինչ-որ վայրում կա ռիսկայնություն, և շարունակվում է շինարարությունը»:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում