▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում օդ բարձրացան 14 օդապարիկ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Էրեբունի-Երևան 2799» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 14-17-ը առաջին անգամ Երևանում անցկացվող «Բացահայտիր Հայաստանը երկնքից» խորագրով օդագնացության միջազգային փառատոնի միասնական թռիչքի մեկնարկի հանդիսավոր արարողությանը:

Համերգային ծրագրով ուղեկցվող միջոցառման բոլոր մասնակիցների հիացական բուռն արձագանքների ներքո Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Բուլղարիայից և Լիտվայից փառատոնին մասնակցող օդագնացներն ու վիճակահանությամբ նախապես հաղթող ճանաչված մի քանի լուսանկարիչները և հեռուստաօպերատորները 14 օդապարիկներով հետզհետե բարձրացել են տոնախմբող Երևանի երկինք:

Հարկ է նշել, որ օդագնացները 90 րոպե տևողությամբ թռիչքներ կկատարեն Երևանի երկնքում: Իսկ ավելի ուշ Հանրապետության հրապարակում կրկին, անակնկալ վիճակահանությամբ, ճոպաններով կապված՝ սահմանափակ բարձրությամբ տեղային թռիչքներ կատարելու հնարավորություն կընձեռվի արդեն երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի և «Skyball» ընկերության կողմից կազմակերպված փառատոնն անց է կացվում գործընկեր կառույցների աջակցությամբ:


 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին