▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական ավտովթար ՌԴ-ում. բախվել են «Պրիորան» և հայկական համարներով «06»-ը. հայ վարորդը մահացել է

Shamshyan.com-ի տեղեկություններով, այսօր՝ հոկտեմբերի 14-ին, խոշոր և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում: Ժամը 12-ի սահմաններում, Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Կրիմսկ քաղաքում բախվել են «Լադա Պրիորա» և ՎԱԶ-2106 մակնիշի՝ հայկական համարանիշով ավտոմեքենաները:

Ըստ տեղեկությունների, վթարի հետևանքով «06»-ի վարորդը, ով ազգությամբ հայ է և հարսանյաց արարողության մեկնելիս է եղել, մահացել է, 6 հոգի այդ թվում՝ 1 երեխա, հիվանդանոց են տեղափոխվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը մահացածը Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ Նվեր Ղուլյանն է: «06» եղել է 34 OQ 441 հաշվառման համարանիշերով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին