▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվայում 29-ամյա հայ տաքսիստը կասկածվում է մարդկանց սպանության մեջ. նա ձերբակալվել է

Մոսկվայում հայ տաքսիստ է կալանավորվել, ով մեղադրվում է մարդկանց սպանության մեջ:  29-ամյա Վահագն Կարապետյանի զոհերի թվում է նաև հայտնի հաղորդավար Արթուր Բիտովը: Նրան ձերբակալել են հոտեմբերի 16-ին: Կարապետյանը մեղադրվում է մի քանի հոդվածներով, որոնցից  յուրաքանչյուրի համար նրան հասնում է մոտ 15 տարվա ազատազրկում:

2017 թվականի ապրիլի 9-ին Մոսկվայում Դվինցեւ փողոցի երթևեկելի մասից ոչ հեռու հայտնաբերվել էր 54-ամյա տղամարդու մարմինը՝ առանց ակնհայտ մարմնական վնասվածքների: Հաստատվել է, որ տղամարդը մահացել է սպիրտով և հոգեմետ դեղով թունավորվելու հետևանքով: Կարապետյանի բնակարանի հետազոտման ժամանակ գտնվել են մոտ 100 ձեռքի ժամացույցներ, բազմաթիվ հեռախոսներ և մեծ քանակությամբ ուժեղ ներգործող հոգեմետ դեղամիջոցներ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին