ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք–Մարաշվարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական եւդատավարական այլ գործողություններ՝ «Կոնվերսբանկ» ՓԲ ընկերության մասնաճյուղից առանձնապեսխոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, հոկտեմբերի 9-ին՝ժամը 11:00-ի սահմաններում, բանկի մասնաճյուղում վտանգավոր բռնություն գործադրելու, այն է՝ պայթյուն իրականացնելու՝ գրավոր ներկայացրած սպառնալիքով, մասնաճյուղի կառավարչիցպահանջել եւ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար։ Նախնական հաշվարկներով՝հափշտակվել է տարբեր արժույթների մոտ 95.750.000 ՀՀ դրամին համարժեք կանխիկ գումար:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ենթադրյալ հանցագործություն կատարածանձինք նախնական համաձայնություն են ձեռք բերել Երեւան քաղաքի Սայաթ–Նովա փողոցում գործող «Կոնվերսբանկ» ՓԲ ընկերության «Սայաթ–Նովա» մասնաճյուղից ավազակությամբառանձնապես խոշոր չափի գումարի հափշտակություն կատարելու շուրջ, կատարել դերաբաշխում:
Ըստ դերաբաշխման՝ խմբի անդամներից մեկը հոկտեմբերի 5-ին գնացել է բանկի նշված մասնաճյուղ, կառավարչին հայտնել 60.000 Եվրո՝ ԱՄՆ դոլարով փոխանակելու մտադրությանմասին եւ ձեռք բերել նախնական պայմանավորվածություն։ Նշված խոշոր գործարքը կատարելու պատրվակով հոկտեմբերի 9-ին մասնաճյուղի կառավարչի մոտ է գնացել մեկ այլ երիտասարդ, անվտանգության նկատառումներից ելնելով առաջարկել գործարքը կատարել գանձապահիաշխատասենյակում, որտեղ էլ գրավոր սպառնացել է պայթեցնել՝ չհրկիզվող պահարանում առկա գումարն իրեն չտալու դեպքում, ապա հափշտակել առանձնապես խոշոր չափի գումարը եւ դիմել փախուստի։
Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ գործարքի պատրվակով հափշտակություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով Արագածոտնի բնակիչ է, ծնված՝1988թ.։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննիչը որոշում է կայացրել 29-ամյաերիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալներգրավելու մասին, եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Նշենք, որ քրեական գործի շրջանակներում եւս երեք անձի մեղադրանք է առաջադրվել, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են ակտիվ քննչական գործողություններ՝դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Քննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ քննության այս փուլում հրապարակման ենթակա չեն։