▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոչիում Արցախի պատճառով միջադեպ է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև

Սոչիում երիտասարդության և ուսանողության համաշխարհային 19-րդ փառատոնին հայերի և ադրբեջանցիների միջև միջադեպ է տեղի ունեցել Արցախի պատճառով: Այս մասին հաղորդում է «Коммерсант»-ը:

Ադրբեջանական պատվիրակության անդամները ներխուժել են փառատոնի շտաբ` պահանջելով  պաստառի վրայից հեռացնել հայկական պատվիրակության քարտեզը, քանի որ դրա վրա Արցախը պատկերված էր որպես Հայաստանի բաղկացուցիչ մաս:

Կազմակերպիչները երկար բանակցություններ են վարել Ադրբեջանի պատվիրակության հետ և գտել են խնդրի լուծման տարբերակը: Նրանք առաջարկել են ադրբեջանցիներին  իրենց քարտեզը կախել, որում Արցախը կներկայացվեր որպես Ադրբեջանի տարածք: Հատկանշականն այն է, որ դրանից հետո ամեն ինչ խաղաղվել է. խնդրի լուծման տարբերակը 2 կողմերի համար ընդունելի է եղել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին