▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՈՒԱԶ»-ով ձորն ընկած զինծառայողը հիվանդանոցում մահացել է

Ագարակաձոր-Գնիշիկ ավտոճանապարհին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, վթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված 19-ամյա Գեւորգ Խ.-ն մահացել է:  Այս մասին  տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից: Նշենք, որ Գեւորգը վթարի ենթարկված «ՈՒԱԶ»-ի վարորդն էր, նա ժամկետային զինծառայող է:

Հիշեցնենք, որ  «ՈՒԱԶ»-ն առավոյան ժամը 08:29-ին Ագարակաձոր-Գնիշիկ ավտոճանապարհին ընկել է ձորը, ուղեւոր՝ 21-ամյա Տիգրան Ս.-ն տեղի ուժերով տեղափոխվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել էին ծայրահեղ ծանր, իսկ ուղեւորինը՝ միջին ծանրության:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին