▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոված արջերը ստիպված են հետևել, թե ինչպես են ընթրում Հայաստանի ռեստորանի այցելուները. Dayli Mail-ի անդրադարձը

Oblivious: Seated with a view of the bear enclosure is a young family enjoying lunch at the restaurant in ArmeniaDayli Mail պարբերականը գրում է.  Գորշ արջը մագլցում է վանդակի վրա և տխուր նայում  երիտասարդ ընտանիքին, որն ընթրում է գետի մյուս ափին գտնվող հայաստանյան ռեստորաններից մեկում:

Ըստ Daily Mail-ի` արջի վանդակն այնպես է կառուցված, որ մարդկանց հետ շփումը գրեթե բացառված է, և կենդանիներին մնում է միայն հույսով սպասել, թե ով կարող է սնունդ տալ իրենց:

Պարբերականը նշում է, որ ` Հայաստան այցելած թղթակիցը նկատել է, որ այստեղ չեն պահպանվում կենդանիների իրավունքները, միայն մարդկանց զվարճացնելու համար կենդանիները գտնվում են անմխիթար վիճակում և զրկված են ամեն ինչից:

Նշենք, որ լուսանկարում դերասաններ Նարբե Պողոսյանի և նրա կնոջ` Աստղիկ Ալավերդյանի ընտանիքն է:

Հավելենք, որ  բրիտանական բարեգործական միջազգային ընկերությունը նախատեսում է արջերին փրկելու ծրագիր: 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին