Shamshyan.com-ը գրում է. Արդեն 1 ժամից ավելի է, լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ինչպես Արմավիր քաղաքից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քաղաքացի ներս է մտել Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ, որտեղ պատանդ է վերցրել աշխատակիցներին և երեխաներին։
Այս պահին դեպքի վայր են ժամանել Ոստիկանության, Ազգային Անվտանգության ծառայության և քննչական վարչության աշխատակիցները։ Նշված հատվածում ծառայություն են կատարում Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները, ինչպես նաև Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Ոստիկանության Արմավիրի բաժնի աշխատակիցները։ Թե ինչ պահանջ է ներկայացրել նա, այս պահին ճշտվում է։
Առավել մանրամասն՝ այստեղ