SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Վահան Վարագյանի որոշմամբ որպես խափանման միջոց բնակության վայրից չհեռանալու ստորգրություն է վերցվել «Ճվճըվ Արոյի» 24-ամյա որդուց՝ Սերժ Վարդանյանից։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս, ով նախկինում եղել է դատապարտված, կասկածվում է Երևանի Արաբկիր վարչական շրջանում կողոպուտ կատարելու մեջ, որից հետո դիմել էր փախուստի։
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյան), Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության (վարչության պետի առաջին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյան), Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում Ս. Վարդանյանը հայտնաբերվել էր և բացատրական աշխատանքների շնորհիվ մեղայականով ներկայացել էր Արաբկիրի Ոստիկանություն։
Արդեն Ոստիկանությունից նրան տեղափոխում են Արաբկիրի քննչական բաժին, որտեղից էլ քննիչի որոշմամբ ազատ է արձակվում։
Կայքի տեղեկություններով՝ նրա ազատ արձակման գործում դերակատարություն է ունեցել պապը՝ Նիկոլայ Վազգենի Գաբրիելյանը, ով ավելի շատ հայտնի է «Վազգենիչ» և աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության «ՏրանսԳազ»-ի պետ, ու նրան ճանաչողներն ասում են, որ եթե պապը ամեն անգամ չհոռացներ Սերժ և Սարգիս Վարդանյաններին, ապա նրանք ամեն անգամ քրեական պատմությունների մեջ չէին հայտնվի և ջրից չոր դուրս չէին գա։
Էստեղ են ասում «պապն ամեն անգամ փլավ է ուտում»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում