▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սահմռկեցուցիչ դեպք Կոտայքում. հայտնաբերվել են 1.5 ամիս առաջ անհայտ կորած, սպանված կնոջ և տղամարդու դիերը

Shamsyan.com-ը գրում է. Այսօր՝ նոյեմբերի 2-ին, Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության (վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Ռոման Կիրակոսյանի), Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության (վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի), Ոստիկանության Հրազդանի բաժնի (բաժնի պետ, Ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գրիգորյանի), Ոստիկանության Զորքերի ծառայողները Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածից դեպի մոտ 4 կմ գտնվող դաշտամիջյան հատվածում հայտնաբերել են 2 դի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիերը կապված էին պոլիէթիլենային տոպրակով և գրեթե 1 ժամից ավել պահանջվեց, մինչև ոստիկաններն ու քննիչները կարողացան դիերի վրայից հեռացնել հողաշերտը և դուրս բերել դրանք։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք են՝ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ՝ 53-ամյա Սամվել Ալիխանյանը և Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի բնակիչ՝ 56-ամյա Վարդուհի Սիմոնյանը, ովքեր այս տարվա սեպտեմբերի 18-ից որպես անհայտ կորած՝ որոնվում էին Ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում սպանվածների բարեկամներն ու հարևանները, ովքեր հրաժարվում էին տեսախցիկի առաջ խոսելուց, ասում էին. «Սեպտեմբերի 18-ից ոստիկաններն ու քննիչները ման են գալիս, ասե՞ղ էին, որ ընկել էին դեզի մեջ, չէին կարողանում գտնել»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին