▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են հայտնաբերվել Հրազդանի 2 բնակչի դիերը՝ պոլիէթիլենային տոպրակով փաթաթված

 

 

Սեպտեմբերի լույս 20-ի գիշերը ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Հրազդանի բնակիչ, 56-ամյա Վարդուհի Սիմոնյանն անհետ կորել է։

Սկսվել էին որոնողական աշխատանքներ նրան հայտնաբերելու նպատակով։ Միջոցառումների ընթացքում քրեական հետախույզները պարզել էին, որ Վարդուհի Սիմոնյանի հետ միաժամանակ անհետ կորել է նաև նրա մտերիմներից՝ Հրազդանի բնակիչ, 53-ամյա Սամվել Ալիխանյանը։

ՀՀ ոստիկանությունից հաղորդում են, որ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ, նաև քննչական կոմիտեի ծառայողներ օր ու գիշեր շարունակել էին անհետ կորածներին հայտնաբերելու միջոցառումները։

Արդյունքում՝ նոյեմբերի 2-ին Կոտայքի մարզի Ջրառատ համայնքի վարչական տարածքում գտնվող հանդամասում հայտնաբերվել են Վարդուհի Սիմոնյանի և Սամվել Ալիխանյանի դիերը՝ թաղված:

Նշանակվել են փորձաքննություններ։

Հարուցված քրեական գործի շրջանակում իրավապահները խուզարկել են Երևանի Տիչինայի փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերվել են անհետ կորած Վարդուհի Սիմոնյանի և Սամվել Ալիխանյանի անձնագրերը։

Կատարվածի հանգամանքները հետախուզական միջոցառումներով ու քննչական գործողություններով պարզվում են։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին