▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս գիշեր մահացել է «Հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ դատապարտյալ Էդուարդ Գրիգորյանը

Այս գիշեր «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանը մահացել է:

Այս մասին հայտնել է Արդարադատության նախարարության քրեատատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը: Վերջինիս խոսքով` գիշերը Էդվարդը սրտի շրջանում սուր ցավել է ունեցել, արագ հրավիրվել է շտապօգնություն եւ նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ գրանցվել է կենսաբանական մահ:

Դեռևս հայտնի չէ նաև` արդյո՞ք դատապարտյալը նախկինում ունեցել է առողջական գանգատներ: Մահվան պատճառը կպարզվի դատաբժշկական փորձաքննության արդյունքում:

Նշենք, որ Էդվարդ Գրիգորյանը 1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ ներխուժած հինգ անձանցից մեկն է: Նա իր պատիժը կրում էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

Հիշեցնենք, որ 1999-ի հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստերի դահլիճում՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ահաբեկիչների արձակած գնդակներից սպանվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյան, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Միրոյան, ՀՀ օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին