▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրազդանցի 2 քաղաքացու դաժան սպանության փաստով մեղադրանք է առաջադրվել նախկինում մի քանի անգամ դատված տղամարդու

Հրազդանի երկու բնակչի՝ կնոջ և տղամարդու, սպանության գործով որպես մեղադրյալ է ներգրավվել Հրազդանի բնակիչ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով՝ շահադիտական դրդումներով երկու կամ ավելի անձանց սպանություն:

Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ նոյեմբերի 2-ին Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ գտնվող գազալցակայանի հարևանությամբ՝ դաշտային տարածքում, հայտնաբերվել է երկու անձի դիակ՝ կնոջ և տղամարդու։

Տուժողների՝ Հրազդանի բնակիչներ Վարդուհի Սիմոնյանի և Սամվել Ալիխանյանի գտնվելու վայրն անհայտ էր սեպտեմբերի 18-ից։

Քննությամբ պարզվել էր, որ նրանք ճանաչում են միմյանց, վերջին անգամ նրանց տեսել են միասին:

«Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով, ընկերոջ հետ, Հրազդան քաղաքի միկրոշրջան թաղամասում գտնվող բազմաբնակարան շենքերից մեկի բակից նույն քաղաքի Ջրառատ թաղամասի 403 հասցեում գտնվող իր հայրական առանձնատուն է տեղափոխել Հրազդան քաղաքի բնակիչներ, 1961 թվականին ծնված Վարդուհի Սիմոնյանին և 1964թ. ծնված Սամվել Ալիխանյանին, որտեղ ծեծի ենթարկելով՝ Ս.Ալիխանյանից և Վ.Սիմոնյանից գումար է պահանջել և մերժում ստանալուց հետո տեղում՝ շորթմամբ, զուգորդված վերջիններին ապօրինաբար կյանքից զրկելու վերաբերյալ ծագած դիտավորությամբ, մետաղական լարով խեղդամահ անելու եղանակով ապօրինաբար կյանքից զրկել է Սամվել Ալիխանյանին, այնուհետև կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ մետաղական կշռաքարով հարվածներ է հասցնելով Վարդուհի Սիմոնյանի գլխին, սպանել նրան:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Լ. Հակոբյանը նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին