▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստան թույն են բերում

Օրերս System of a Down ռոք-խմբի երգիչ, հասարակական գործիչ Սերժ Թանկյանը Հայաստանին կոչ էր արել «հեռու մնալ» ամերիկյան «Մոնսանտո» (Monsanto) ընկերությունից, որը բույսերի բիոտեխնոլոգիաների համաշխարհային առաջատար է համարվում: 

«Հայաստան, խնդրում եմ՝ հեռու մնա Monsanto-ից: Նրանց գիշատիչ գենետիկորեն մոդիֆիկացված արտադրանքը մաքուր օրգանական մթերքի վերջն են նշանակում: Դրանք ձեզ համար վնասակար են եւ սարսափելի համ ունեն, եթե ավելին չասեմ: Երբ Հայաստանում եմ լինում եւ խնձոր եմ ուտում, այն մաքուր է, խրթխրթան եւ համեղ: Խնդրում եմ՝ թող այն այդպիսին էլ մնա: Ես ԱՄՆ-ում այսպիսի խնձոր չեմ կարողանում գտնել Monsanto-ի շնորհիվ»,-ֆեյսբուքի իր էջում գրել էր երգիչը:

ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, Պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանի փոխանցմամբ՝  «Մոնսանտո»-ն հզոր ընկերություն է, որն ամեն տարի լոբբիստական աշխատանքների համար մեծ քանակությամբ ֆինանսական ռեսուրսներ է ծախսում:

«Մենք չենք կարող մեղադրել այս ընկերությանը, եթե Հայաստանը չի սահմանել խաղի կանոններ և չի արգելում գենետիկորեն մոդիֆիկացված գյուղատնտեսությունը: Մենք ունենք անկատար օրենսդրություն, գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմի ռիսկի գնահատման համապատասխան կենտրոն կամ կառավարական հանձնաժողով: Ինչ վերաբերում է «Մոնսանտո»-ին, ապա դրա գործունեության  հետ կապված են մի շարք թույներ, որոնք և՛ շրջակա միջավայրի և՛ մարդու առողջության համար են նախատեսված: Ընկերության անունը կապված է հորմոնային խթանիչների արատադրության հետ, որոնց օգտագործման դեպքում կանանց մոտ կրծքագեղձի, տղամարդկանց մոտ շագանակագեղձի ուռուցքներ են առաջանում: Շաքարի փոխարինիչների հետ նույնպես կապ ունի ընկերությունը: Ավելին՝ կապ ունի միջուկային զենքի ու ատոմային ռումբի արտադրման հետ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Դավիթ Պիպոյանը;

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ  Երևանում ներկայացվեցին Valmont և Monsanto ընկերությունները, որոնք այսուհետ իրենց գործունեությունը կծավալեն Հայաստանում։  

Valmont Irrigation-ը մեխանիկացված ոռոգման սարքավորումներ է վաճառում, Monsanto ընկերությունը՝ տրանսգեն սերմեր ու դրանց մշակման համար նախատեսված թույներ։ 

Եվրոպայում Monsanto-ն չի կարող գործել, որովհետև Եվրամիությունն իր տարածքում խստորեն արգելում է ԳՁՕ-ն։  

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին