▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդն ուտում է լոլիկ՝ առանց իմանալու, որ այնտեղ ձկան սպիտակուց կա.գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների վտանգները

«Տապան» էկո-ակումբ հ/կ նախագահ Հրանտ Սարգսյանը, «Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ նախագահ Կարինե Դանիելյանը եւ «Հայկական բուսաբանական ընկերություն» հ/կ փոխնախագահ Գոհար Օգանեզովան ահազանգում են գենետիկորեն մոդիֆիկացված սնունդը վտանգավոր է ու պահանջում են ԱԺ-ից՝ շտապ անցկացնել «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության կենսանվտանգության մասին» ՀՀ օրենքի նախագծի երկրորդ լսումները:

Առաջինը եղել է 2013 թվականին: Այս օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների ստացման, փորձարկման, բազմացման, պահման, ոչնչացման կամ վնասազերծման, ներառյալ դրանց արտահանման, ներմուծման եւ անդրսահմանային տեղափոխության հետ կապված հնարավոր անբարենպաստ ազդեցությունից շրջակա միջավայրի եւ կենսաբազմազանության պահպանության ու կենսաանվտանգությանն առնչվող հարաբերությունները` հաշվի առնելով մարդու առողջությանը սպառնացող վտանգը:

«Անթույլատրելի ենք համարում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմ հանդիսացող սերմերի և բույսերի գործածումը Հանրապետությունում: 2013 թվականից պայքարում ենք և նրանք, ովքեր նպաստել են այս օրենքի չընդունմանը՝ պետականությանը վնաս հասցնող անձինք են»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Տապան» էկո-ակումբ հ/կ նախագահ Հրանտ Սարգսյանը:

«Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ նախագահ Կարինե Դանիելյանն էլ նշեց.

 «1994 թվականից  գենետիկորեն մոդիֆիկացված սնունդը մուտք գործեց միջազգային շուկա: Բազմաթիվ նամակներ գրվեցին 2000 թվականից սկած, անգամ աշխարհի գիտնականները դիմեցին մարդկությանը՝ ներկայացնելով վտանգները շրջակա միջավայրի ու մարդկանց առողջության համար: Սրանք առաջացնում են ալերգիաներ, քաղցկեղ: Օրինակ՝ եթե ուզում ենք, որ լոլիկը ցրտադիմացկուն լինի, փնտրում ենք, թե բնության մեջ ո՞ր տեսակն է այդպիսին: Գտնում ենք՝ ձուկն է, որը սառը ջրում ապրում է: Հանում ենք ցրտադիմացկանության գենը, տեղափոխում վիրուսների, բակտերիաների հետ միասին: Եթե մարդն ասենք ալերգիա ունի ձկան նկատմամբ, ուտում է լոլիկն՝ առանց իմանալու, որ այնտեղ ձկան սպիտակուց կա: Պարզվում է, երբ օգտագործում ենք նման սնունդ, գեներն անցնում են արյան մեջ ու հղի կանանց դեպքում՝ երեխան արդեն փոփոխված կարող է ծնվել: Այդ նյութերը քաղցկեղ, սերունդների մոտ փոփոխություններ, տարբեր շեղումներ են առաջացնում»:

«Հայկական բուսաբանական ընկերություն» հ/կ փոխնախագահ Գոհար Օգանեզովայի խոսքով՝ մենք չգիտենք, թե ի՞նչ է ներմուծվում Հայաստան:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին